2026 թվականին կազմակերպվող գնումների համակարգողների պարտադիր շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 1-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 2014, 2017, 2020 և 2023 թվականներին գնումների համակարգողի որակավորում ստացած անձանց տվյալները: Հիշյալ ժամկետում տվյալները չներկայացրած անձինք չեն ներառվի հերթական շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացների խմբերում և վերջիններիս որակավորումները կդադարեցվեն:
2014, 2017, 2020 և 2023 թվականներին գնումների համակարգողի որակավորում ստացած անձանց ցուցակը հրապարակված է
www.procurement.am հասցեով գործող գնումների
պաշտոնական տեղեկագրում (
https://gnumner.minfin.am/hy/page/gnumneri_hamakargoghneri_vorakavorum1/):